«Վայլդբերիզի» վճարած հարկերը գրեթե 35 անգամ գերազանցում են 2022թ. կատարված վճարումները. ՊԵԿ

2022 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում կարգավորվել են ԵԱՏՄ շրջանակում ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ առևտրի էլեկտրոնային հարթակի  միջոցով ապրանքների իրացման և հարկման  հետ կապված գործընթացները: 

Օրենսդրական փոփոխությունից հետո էլեկտրոնային առևտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը կազմակերպել է իր գործունեությունը ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպության միջոցով` իրականացնելով ներմուծումներ ԵԱՏՄ երկրներից:

Արդյունքում, 2023 թվականի ընթացքում վճարված հարկերի ցուցանիշով, «Վայլդբերիզ» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների  ցանկում զբաղեցրել է  6-րդ հորիզոնականը` վճարած 26.5 մլրդ դրամ հարկերի գումարով: «Վայլդբերիզ» ընկերության կողմից վճարված հարկերը գրեթե 35 անգամ գերազանցում են 2022 թվականին կատարված վճարումները: