Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 81 դեպք

Ռուսաստանում ներկայում գրանցվել Է SARS-CoV-2 կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրԷով վարակման 81 դեպք եւ հարավաֆրիկյան հիմնամանԷրով վարակման վեց դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար, ՌԴ-ի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:

«Ներկայում Ռուսաստանում առանձնացվել Է բրիտանական հիմնամանրԷի 81 եւ հարավաֆրիկյան հիմնամանԷրի վեց նմուշ: Պոպովան նշել Է, որ Եվրոպայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում եւ Աֆրիկայում աճում Է հատկապես այդ հիմնամանրԷներով ախտահարվածների թիվը, ուստի, նրա խոսքով, «այսօր ավելի լավ Է մնալ հայրենի երկրում»:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հավելել Է, որ Ռուսաստանում նույնպես հայտնաբերվում են կորոնավիրուսի նոր մուտացիաներ, բայց դրանց վտանգավորությունը գնահատելու համար ավելի շատ ուսումնասիրություններ են հարկավոր, եւ դրանք անցկացվում են:

Ներկայում, ամփոփել Է Պոպովան, անհանգստանալու հիմքեր չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: