Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը դրեց ԱԺ ամբիոնին և հայտարարեց, որ այս շաբաթ բոյկոտում են ԱԺ նիստերը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր հայտարարեցին, որ այս շաբաթ չեն մասնակցելու խորհրդարանի նիստերին և մեկնում են Արցախ:

«Հայաստանի և Արցախի առաջ լրջագույն մարտահրավեր են ծառացել՝ պայմանավորված համաշխարհային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով:
«Հայաստան» եւ Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որից այն կողմ որեւէ իշխանություն իրավունք չունի քայլ անել: Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տրածքային ամբողջականությունը, սուվերենությունը:

Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ: վերջին զարգացումները հաստատում են այն մտահգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա պառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը», -այսօր խորհրդարանինիստերի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա ասաց, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին և մենք մեկնում են Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր:

Այս հայտարարությունից հետո Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնին կպցրեց Արցախի դրոշը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ: