Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների  41 տոկոսը կազմում են տղամարդիկ, 59 տոկոսը՝ կանայք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են, 43 տոկոսը՝ կանայք:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում  վերջին 2 շաբաթվա ընթացում կորոնավիրուսի դեպքերի նվազում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ անչափահասների շրջանում: