ՀՅԴ խմբակցությունը դիմել է Էթիկայի հարցերով հանձնաժողովին

ՀՅԴ խմբակցությունը դիմել է Էթիկայի հարցերով հանձնաժողովին
ՀՅԴ խմբակցությունը դիմել է Էթիկայի հարցերով հանձնաժողովին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 28-ին դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա), գ), զ) կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:

Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն, դիմումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում կգումարվի հարցի քննության վերաբերյալ հանձնաժողովի դռնփակ նիստ: Արդյունքում` կամ հարցի քննությունը կմերժվի կամ կընդունվի վարույթ:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեցին ՀՅԴ խմբակցությունից, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին ուղղված դիմումում իրենք ընդգծել են, որ էթիկայի կանոնների խախտումն արտահայտվել է վերոհիշյալ արտահերթ նիստին չմասնակցելով: Կարդալ ավելին