Շարունակվում է ՀԿԵ շարժակազմի արդիականացման գործընթացը

Հեղինակ MediaLab

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստան է մատակարարվել ընկերության կողմից 2019 թվականին գնված նոր կիսավագոնների հերթական խմբաքանակը:

Ներկայումս 40 միավորից բաղկացած շարժակազմը անցել է գրանցման և մաքսազերծման անհրաժեշտ ընթացակարգերը: Հունվարի 30-ին տեղի ունեցավ առաջին բեռնումը:

Վագոնները կծառայեն բեռների արտահանումն իրականացնելու նպատակով, ինչը կբարձրացնի փոխադրման հուսալիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կապահովի բեռի պահպանման բարձր մակարդակ: Կիսավագոնները՝ շարժակազմի հիմնական տեսակն են, որոնք շահագործվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից: 2015-2019 թվականների ընթացքում ընկերությունը գնել է 112 միավոր կիսավագոններ:

«ՀԿԵ կողմից կիսավագոնների շարժակազմի արդիականացումը միայն ողջունելի է: Այդ գործընթացը անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի տնտեսության զարգացման լայն համատեքստում, ինչն իր հերթին նպաստում է տրանսպորտային ծառայությունների բարելավմանը: Ի վերջո, տրանսպորտային ընկերություններն ինքնուրույն չեն զարգանում, այլ սպասարկում են բիզնեսին, արտադրությանը, առևտրին:

Կարծում եմ, բեռնափոխադրումներ իրականացնելու համար շարժակազմի արդիականացման գործընթացը «ՀԿԵ» պատասխանն է տնտեսության և բիզնեսի փոխադրումներ իրականացնելու պահանջարկին» – նշում է «Ապավեն» խոշորագույն բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

– Բեռնափոխադրումների առումով՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը ավանդաբար հանդիսանում է «ՀԿԵ» ընկերության ծառայությունների խոշորագույն սպառողը: Ավելի քան 10 տարվա մեր համատեղ համագործակցությունը հավաստում է, որ երկաթուղին կարողանում է ապահովել տարեցտարի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության անխափան բեռնափոխադրումներ իրականացնելու աճող պահանջարկը:

Կարծում եմ, շարժակազմի արդիականացումը հետագայում երաշխավորում է երկաթուղային փոխադրումների կայունությունը և որակը, – նշում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

«ՀԿԵ» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կիսավագոններ ձեռք բերել նաև 2020 թվականին: