Նոր Նորքի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է․ Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնց իրացման արդյունքում բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ սփայս հայտնաբերվեց։ 

Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ ու սփայսով լցված կաթուցիչներ։ Քրեական հետախույզների հաջորդ քայլը պարզելն էր, թե բերման ենթարկվածն ումից է թմրամիջոցը ձեռք բերել։ Հետևողական միջոցառումների արդյունքում բացահայտվեց նաև ապօրինի թմրաշրջանառության շղթայի, այսպես ասած՝ հաջորդ օղակը։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 51-ամյա մի կին։ Բայց սա էլ ամբողջը չէր:

Հայտնաբերվեցին հոգեներգործուն դեղահաբ, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգված ու ինքնաձիգի փամփուշտ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նրա բնակարանում։ Հայտնաբերվեցին ներարկիչներ, էլեկտրական կշեռք, սփայսի նմանվող զանգվածով փաթեթներ, հոգեներգործուն դեղահաբ և այլն։

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեեղեկացնում է ոստիկանությունը։