«Երդվում եմ ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին». Երեւանի նորընտիր քաղաքապետը երդվեց

Այսօր Երեւանի ավագանու հանդիսավոր նիստի ժամանակ տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:

Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան Մարությանին հանձնեցին

Երեւանի ավագանու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանն ու հայտնի կոմպոզիտոր, Երեւանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը:

«Երդվում եմ ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին»,- խոստացավ Մարությանը:

Նորընտիր քաղաքապետից բացի, նիստին ելույթ ունեցան նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: