Ադրբեջանի զինուժը Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը․ կա վիրավոր․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը   Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։