Արմեն Մարտիրոսյանը չի ուզում ասել, թե ով է իրենց կաշառք առաջարկել

Արմեն Մարտիրոսյանը չի ուզում ասել, թե ով է իրենց կաշառք առաջարկել
Արմեն Մարտիրոսյանը չի ուզում ասել, թե ով է իրենց կաշառք առաջարկել

Գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ Բարև Երևան դաշինքի համասնական ցուցակի առաջատար Արմեն Մարտիրոսյանը ասել է, որ ոչ միայն մեղադրում է իշխանություններին, քանի որ իշխանություններն այլ ընտրություն չէին կարող կազմակերպել, այլ նաև ընդդիմությունը:

Նա ասել է, որընտրողը բարեհաճ գտնվեց գումարի նկատմամբ, բայց արդյոք միայն քաղաքացին էր մեղավոր, իհարկե՝ ոչ։ Ավելի շատ Արմեն Մարտիրոսյանը տեսնում է ընդդիմության մեղքը. իրավիճակ ստեղծվեց, որ քաղաքացին հիասթափվեց, քաղաքացին հույս չունեցավ, որ ընդդիմությունը կարող է միասնական քայլ կատարել, և ցավոք սրտի, քաղաքացին տեսավ, որ ընդդիմությունն իրար դեմ է պայքարում, փոխանակ իշխանության դեմ պայքարեր, քաղաքացին պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Իսկ «Բարև Երևան» դաշինքն այսուհետ քաղաքապետարանում ոչ միայն պետք է ներկայացնի դաշինքին ընտրածներին, այլ նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք վերցրին և գնացին քվեարկության:

Անդրադառնալով համացանցում հայտնված ապրիլի 9-ի հոլովակին, որտեղ ինքն ասում է, որ հարյուր հազար դոլարով իրենց փորձել են կաշառել, ավելացրեց, որ հարյուր հազարավոր դոլարներով են փորձել կաշառել, իսկ թե ով՝ չի ասի։ Նա հավելել է, որ առաջարկը եղել է քաղաքական դաշտից, կառավարման համակարգից, բայց  տեղեկատվության գաղտնիությունը կպահի։ Կարդալ ավելին