ՊԵԿ-ն ու ԿԲ-ն առցանց սեմինար կանցկացնեն ոչ առևտրային կազմակերպությունների համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում, ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, 2021թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-ին, կկազմակերպվի առցանց սեմինար՝ ՀՀ-ում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը և ոչ առևտրային կազմակերպությունների դերը, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով չարաշահման ռիսկերը և կասկածելիության չափանիշները։

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 28-ը, կից ձևաչափին համապատասխան, ներկայացնել դիմում հայտեր՝ [email protected] էլհասցեին։

Ի պատասխան դիմումների՝ կտրամադրվի սեմինարին միանալու հղումը։