Մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ, պահակակետի տնակի մոտակայքում, հակառակորդի կիրառած զենքերից ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։