ՀՀ նախագահի հրամանագրով առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը (Artiom Vanyan): Մխիթար Հերացու մեդալով են պարգևատրվել`

✅ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը,

✅ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը,

✅ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը,

✅ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար Հայկ Անտոնյանը,

✅«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժան-մունքի ղեկավար Լուսինե Եղիազարյանը,

✅ «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության «Ավագ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մուսեյանը,

✅«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը,

✅ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը,

✅ «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը,

✅ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Վահե Գյուլխասյանը,

✅ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Անահիտ Բարսեղյանը:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և առողջապահության նախարարության անձնակազմի անունից շնորհավորում ենք բոլորին բարձր պարգևների արժանանալու առնչությամբ և շնորհակալություն հայտնում այդ դժվարին օրերին համախմբվելու, անձնվեր ու անտրտունջ ժողովրդին ծառայելու համար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության Ֆեյսբուքի էջից: