Լեյտենանտը մարտական դիրքում քնելու համար ծեծել է զինվորին

Լեյտենանտը մարտական դիրքում քնելու համար ծեծել է զինվորին
Լեյտենանտը մարտական դիրքում քնելու համար ծեծել է զինվորին

 
Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Գառնիկ Ավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, նշանակված լինելով մարտական հերթապահության, որպես մարտական 3 դիրքերի պատասխանատու, առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ընթացքում քնելու պատճառով 2014թ. փետրվարի 4-ին, ժամը 07.30-ի սահմաններում ձեռքով գլխի շրջանում հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն հրաձգային գումարտակի ժամկետային զինծառայող,շարքային Արամ Սարգսյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով(«Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային)ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի)կամ նրա մերձավորի նկատմամբ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/30/456355/