Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, տարածվող լուրերը կեղծ են․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմից հետո հայտարարեց, թե զբաղվելու է գիտությամբ, այսօր հերքել է իր մասին տարածվող լուրերը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախորդ օրերին իմ մասին կեղծ լուրեր էին տարածում, այսօր էլ իմ անունից են կեղծ լուրեր տարածում: Դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ, կեղծ նկար է: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»: