«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան շատ հարցերի պատասխաններ կտա

«Հայաստանի Հանրապետությունը» գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հերթական այցը տարածաշրջան: Արցախի հարցի քաղաքական լուծմանը մեծ կարեւորություն տալու մասին է խոսում այն փաստը, որ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աշխատանքային օրակարգի առաջին հորիզոնականներում է ընդգրկված նաեւ այս հիմնահարցը:

Վերջինս մի քանի օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Կողմերը խոսել են Մինսկի խմբի աշխատանքները խթանելու եւ բանակցությունների միջոցով տեւական ու կայուն քաղաքական կարգավորման հասնելու հարցի շուրջ:

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ռուս-ամերիկյան համագործակցության մասին է խոսել նաեւ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը…»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: