Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
Նրանք կարևորել են համագործակցության ամրապնդումը տարբեր ոլորտներում։ Արաղչին ցավակցել է Թուրքիային ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ, իսկ Ֆիդանը ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման կարևորությունը։



















