Արտակարգ պատահար Շիրակի մարզում. գազալցակայանում մեքենա է պայթել, մահացել է 40-ամյա աշխատակիցը․ ՀԺ

Հայկական ժամանակը գրում է․

Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 20:40-ի սահմաններում Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սեպասար վարչական տարածքում գտնվող գազալցակայանում մեքենա է պայթել: Դեպքը տեղի է  ունեցել Կարեն Մանուկյանին պատկանող ՎԱԶ-2121 Նիվա մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ: Պայթյունի հետևանքով մահացել է գազալցակայանի աշխատակից, լիցքավորող, 1980 թվականին ծնված Միքայել Թովմասյանը: 40-ամյա տղամարդը Մեծ Սեպասարի բնակիչ էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։