Իրանում ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը համացանցում հրապարակած տեսանյութի հեղինակը. Tert.am

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերման է ենթարկել տեղի բնակիչներից մեկին, որը համացանցում հրապարակել էր Թեհրանի օդանավակայանում մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռի խոցման պահի տեսանյութը: Այս մասին Թվիթերի էջում գրել է Fars գործակալությունը, տեղեկացնումէ Tert.am-ը:

Նշվում է, որ տեսանյութի հեղինակը կհարցաքննվի: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հետաքննության արդյունքների մասին հասարակությանը տեղյակ կպահի:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում