Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ – ադրբեջանական կարգավորումը.«Ազատություն»

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. – «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։