Հովիկ Աբրահամյանի վարորդին մեղադրանք առաջադրվեց

Հովիկ Աբրահամյանի վարորդին մեղադրանք առաջադրվեց
Հովիկ Աբրահամյանի վարորդին մեղադրանք առաջադրվեց

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը:

Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օգոստոսի 8-ին հայտնել էր, որ Մարտի 1-ի գործի շրջանակում կատարված հետախուզական միջոցառումների շրջանակում Աբրահամյանների ընտանիքին պատկանող գործարանում հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, ձերբակալվել են Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը և Ամբիկ Գևորգյանը, որի անունով գրանցված է գործարանը:

Ավելի ուշ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր՝ կա վարկած, որ այդ զենքը կիրառվել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ:

Օգոստոսի 10-ին Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու համար: Հենրիկ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է:

Հովիկ Աբրահամյանը հերքել է առնչությունը Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի հետ: Նա հայտարարել է, որ կապ չունի այդ գործարանի հետ, և այն իրեն չի պատկանում: