Հայկ Կոնջորյանը ընտրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Հայկ Կոնջորյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։

Քվեարկության արդյունքներով նրա թեկնածության օգտին քվեարկել է 63 պատգամավոր, դեմ՝ 28-ը։

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 4-ին նորընտիր Ազգային ժողովը շարունակել է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։

Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։