Ուրախալի լուր. Կրկին արձանագրվել է Կովկասյան ընձառյուծ

Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF Armenia) Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում «Արևիք» ազգային պարկում 2022 թվականի ամռանը մի քանի անգամ արձանագրվել է Կովկասյան ընձառյուծ։

Նախարարությունից հայտնում են՝ տեսախցիկները դարձյալ Կովկասյան ընձառյուծի են ֆիքսել: