«Տարոնն ընդամենը կասեցրել է իր իսկ կայացրած որոշումը». հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը` պատասխանատվության ենթարկելու մասին

«Տարոնն ընդամենը կասեցրել է իր իսկ կայացրած որոշումը». հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը` պատասխանատվության ենթարկելու մասին
«Տարոնն ընդամենը կասեցրել է իր իսկ կայացրած որոշումը». հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը` պատասխանատվության ենթարկելու մասին

Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադառնալով քիչ առաջ Տարոն Մարգարյանի հրապարակած ուղերձին եւ դրան հետեւած մեծ ոգեւորությանը գրում է. 

«Արդեն նկատեցի հաղթանակի վերաբերյալ հայտարարություններ ու ստատուսներ, մինչդեռ Տարոնն ընդամենը կասեցրել է իր իսկ կայացրած որոշումը, քանի որ անվավեր ճանաչելու դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվեն դրա կիրառումն ապահոված բոլոր անձինք:

Այդ որոշումը պետք է անվավեր ճանաչվի, եթե ոչ իր, ապա դատարանի կողմից: Մնացածը՝ լոլոներ են: Այս գործը մինչեւ վերջ հասցնելու միակ ձեւը նման որոշման անվավերության հասնելն է՝ կայացնողին եւ ի կատար ածողներին էլ պատասխանատվության ենթարկելը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Երեւանում տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսով բարձրացումը բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Օրեր տեւած ակցիաներից, կոչերից եւ հանդիպումներից հետո, քիչ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանն հայտարարել է, որ կասեցնում է որոշում: Ուղեվարձը, ըստ այդմ, մնացել է նույնը` 100 դրամ:

«Սիրելի՛ երևանցիներ,

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաև այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտևի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»,-ուղերձում ասել է Մարգարյանը:

© Medialab.am