3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնունդը պետությունը կխրախուսի երկարաժամկետ ամսական նպաստով․ Կառավարություն․ տեսանյութ

2022 թվականից ընտանիքում 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնունդը պետությունը կխրախուսի երկարաժամկետ ամսական նպաստով։

Մինչև փոքրիկի 6 տարեկանը ծնողները կստանան ամսական 50 հազար դրամ։ Կառավարության որոշման նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է, հայտնում են կառավարությունից։