«Ես արդարության հետևից գնացի». գանձաքարցու բողոքը և վարչապետի կտրուկ արձագանքը. «Ազատություն»

Արդարության փնտրտուքով Իջևանի կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցած գանձաքարցի Անդրանիկ Դովլաթբեկյանը վիրավորված է: Երեկ նա Տավուշի մարզկենտրոնում մոտեցել էր կուսակիցների հետ այսպես կոչված ներկուսակցական քարոզի շրջանակներում մարզերում շրջող վարչապետին, փորձել պատմել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնի նշանակումների մասին:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Պարոն Փաշինյանն, ինձ լավ չհասկացավ երևի ու ճիշտ չարձագանքեց: Վիրավորված եմ շատ-շատ»:

Գանձաքարի մանկապարտեզի տասներեք տարվա մեթոդիստ դստեր փոխարեն տնօրեն է նշանակվել շախմատի ուսուցչուհին, ում միակ առավելությունը, ըստ բնակչի, Տավուշի մարզպետի հետ բարեկամական կապն է։

Սկզբում ամեն ինչ հանդարտ էր. իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը հիշեցնում էր օրենքը, թե վարչապետը մանկապարտեզների հարցում լիազորություն չունի: Բայց հենց հնչեց մարզպետ Հայկ Ղալումյանի անունն ու նրա հետ բարեկամական կապի ակնարկը, Նիկոլ Փաշինյանի հանդարտությունը փոխվեց բուռն զայրույթի։ Նախքան կստուգեր հնարավոր հովանավորչության մասին ահազանգը, երկրի ղեկավարը նախընտրեց լռեցնել բողոքողին՝ կտրուկ հրահանգով իր ենթականերին, թե՝ արգելեք քաղաքացու դստերը երբևէ տնօրեն դառնալ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում