Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռ։
APA-ի փոխանցմամբ՝ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը սկսել է նավթամթերք արտահանել Հայաստան։
«Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա՝ Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում»,- ասել է նա։


















