ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ՀՀ հայտարարված համաներումը

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է  ՀՀ հայտարարված համաներումը
ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ՀՀ հայտարարված համաներումը

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սարգսյանի կողմից առաջարկված և ՀՀ ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը, ինչպես նաեւ է 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվողների արագ ազատ արձակումը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունը:
«Միացյալ Նահանգները հավատացած է, որ օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական հաստատությունները հիմնարար կարևորություն ունեն Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման համար,-նշված է հաղորդագրության մեջ:
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը` աջակցելու Հայաստանի կառավարությանը պատշաճ իրավական ընթացակարգերի, հանրահավաքների ու խոսքի ազատության ամրապնդմանը և բաց, կենսունակ ու ծաղկուն հասարակությանն աջակցելուն ուղղված քայլերում»:
© Medialab.am