Թղթերն էլ արդեն չեն օգնի, կամ սկանդալային նախադեպ

Թղթերն էլ արդեն չեն օգնի, կամ սկանդալային նախադեպ
Թղթերն էլ արդեն չեն օգնի, կամ սկանդալային նախադեպ

Հայաստանի ոստիկանությունը բավական հետաքրքրական հաղորդագրություն է տարածել Ներսես Նազարյանի պաշտոնանկության կապակցությամբ: Փաստորեն պարզվում է, որ Նազարյանին պաշտոնանկ են արել բիզնեսի հետ սերտաճած լինելու պատճառով:

«Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:

Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար», ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ներսես Նազարյանը մի առիթով հրապարակավ խոստովանել է, որ օրինակ Մոսկվիչկա սուպերմարկետների ցանցի սեփականատերը իր որդին է: Հայտնի է նաեւ, որ Նազարյանը ներգրավված էր այլ բիզնեսներում էլ: Օրինակ՝ շինանյութերի վաճառքում:

Բայց, այդ ամենը միջնորդավորված էր, եւ ոստիկաապետ Վովա Գասպարյանն էլ նախօրեին Lragir.am-ի հետ զրույցում հայտարարել էր. «Գեներալի վրա գրանցված բիզնես չկա, նա բիզնեսմեն չի: Ուրիշ բան է, որ իր ընտանիքի անդամներն են, դա իրենց գործն է, չէ՞ որ Սահմանադրությամբ մարդկանց այդ իրավունքը տրված է:»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ