Հրդեհ Իսակովի պողոտայում

Ապրիլի 26-ին, ժամը 13։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող կահույքի չշահագործվող խանութի տանիքում (մոտ 60 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 13։39-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։