Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

Հեղինակ MediaLab

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը: Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախագծերով հարստացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նա թագուհուն քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն: