Իլհամ Ալիևն այցելել է Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել են Շուշի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան «Instagram»-ի պաշտոնական իր էջում հրապարակել է մի քանի տեսագրություններ այցելությունից:

Նշվում է, որ Ալիևը դրել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածի, ինչպես նաև Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման հիմնաքարը: