Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար Ռուստամ Մուրադովին:

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։