Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 506 մարդ

Վրաստանում ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 506 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 287 հազար 689 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 285 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 276 հազար 711 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 3869: