Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր. Վիտալի Բալասանյան

Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր: Այդ մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:  Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին: Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում: