«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ բաց է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիայի հարցում։
Նա նշել է, որ դեմ չի լինի պաշտպանել Մարությանի կամ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն պահանջում է ավագանու վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր գլխավորած կուսակցությանը։
Ղուկասյանը նաև հայտարարել է, որ սպասում է նրանց պատասխանին և պատրաստ է քննարկում կազմակերպել օնլայն ռեժիմով։