Աշխարհում տարածվում է նոր կորոնավիրուսը: Այն ինֆեկցիա է, որը տարածվում է օդակաթիլային եղանակով: Վարակը խոցում է շնչառական համակարգը և առավել վտանգավոր է իմունային համակարգի խնդիրներ և խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Թիրախային խմբում են հատկապես տարեցները:
Կորոնավիրուսի ախտանիշներն կարող են ի հայտ գալ վարակվելուց շուրջ 2 շաբաթ անց, բայց մարդն այդ ամբողջ ընթացքում վարակակիր է լինում: Դա կոչվում է հիվանդության գաղտնի շրջան:
Այսինքն, նույնիսկ վարակի ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են վարակել այլոց:
Չափազանց կարևոր է ձեռնարկել միջոցներ ոչ միայն չվարակվելու, այլև վարակված լինելու դեպքում այլոց չվարակելու համար:
Դրա համար անհրաժեշտ է՝
- Խուսափել զանգվածային միջոցառումներից, առանց անհրաժեշտության այլոց հետ անմիջական շփումից:
- Բարևելիս որևէ դեպքում չհամբուրվել, չգրկախառնվել և խուսափել ձեռքով բարևելուց:
- Առավելագույնս հաճախ լվացվել և խուսափել ձեռքերը դեմքին հպելուց:
- Պարբերաբար ախտահանել հեռախոսները, դռների բռնակները և հաճախ դիպվող այլ մակերևույթները:
- Հազալուց և փռշտալուց բերանը փակել ձեռքով:
- Առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բժիշկի, սահմանափակել շփումները և կրել բժշկական դիմակ:
- Չզբաղվել ինքնաբուժությամբ: Չհետևել ոչ-հավաստի աղբյուրներին:
Եվ հիշե ՛ք՝ այս միջոցներին հետևելուց է կախված ոչ միայն ձեր առողջությունը, այլև ձեր հարազատների ու մտերիմների առողջությունը: Այս միջոցներին չհետևելը կամ թերի հետևելը կարող է դառնալ ձեր շրջապատում կորոնավիրուսի տարածման պատճառ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»