ՔՊ-ն որոշում կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը. Սուրեն Պապիկյան

Որոշում է կայացվել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված այսօր նախատեսված երթը։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։

Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»։

Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի…

Gepostet von Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan am Samstag, 29. Februar 2020