Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։
Panorama.am-ի հետ զրույցում վարակակիր քաղաքացիների հարևանները ասացին, որ առավոտյան նկատել են գրվածը, զանգել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել պատերին գրվածները։
«Էդ մարդիկ 14 օրից գալու են, ասենք էս ի՞նչ անելու բան էր, ինչի՞ էլի։ Խի էդ ո՞վ է ապահովագրված, որ չի վարակվելու, կամ էս մարդիկ ուզո՞ւմ էին վարակվել»,- նեղսրտած ասում էին հարևանները։
Թե ով կարող է այս ամենի հեղինակը լինել, հարևանները դժվարանում են նշել. «Խիստ «գրագետ» ու «լավ» մարդիկ են եղել»։
Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն ասաց, որ տան վրա հարձակում չի եղել, ուղղակի պատերի վրա ինչ-որ մարդիկ մի քանի ոչ պարկեշտ գրառում են արել, բայց տանը որևէ վնաս չի հասցվել:
Մանրամասները՝ այստեղ