Քրիստինե Մկոյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրել Քրիստինե Մկոյանին:Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից: 

Ըստ քվեարկության արդյունքների՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել  162 կողմ և 35 դեմ ձայներով: