Բունդեսթագը վավերացրեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Բունդեսթագը վավերացրեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Բունդեսթագը վավերացրեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է  «Արմենպրես»-` հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջին։

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը»,-նշում է աղբյուրը։