Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ

Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ
Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու բոլոր  հանգամանքները:

Նախնական տվյալներով` 2018թ դեկտեմբերի 27–ին,  անհայտ անձը, Երևան քաղաքի  Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով ՀՀ քաղաքացու կորցրած նույնականացման  քարտը, առանց վերջինիս գիտության և համաձայնության,  վերջինիս անվամբ ստորագրել է վարկային պայմանագիրն ու ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Մալաթիայի  բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին  մասով և 326-րդ հոդվածի   հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է վերոնշյալ հասցեում գործող վարկային կազմակերպությանը պատկանող անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ ֆիքսվել է առերևույթ հանցագործություն  կատարած անձը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: