Սերբիայից Հայաստան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Այսօր Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն է ցուցաբերում Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: