ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Հակոբ Արշակյանը

ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆը։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.

  1. 2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ»,- ասված է որոշման մեջ։