Չավուշօղլուի դիտարկմամբ՝ Անթալիայում իր և Միրզոյանի հանդիպումը կառուցողական էր

Թուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի  «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին: 

Ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար  Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին

«Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աղբյուր` kriterdergi.com։