Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը տեղեկացնում է.
«Այս տարվա Սբ. Ծննդյան տոնավաճառը նոր տնակներ է ունենալու և կազմակերպվելու է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառին հնարավորինս մոտ՝ Երևանի 2750-ամյակի այգում (Պարոնյանի թատրոնի առջև):
Այն համալրելու է ընդհանուր տոնակատարությունների տրամաբանությունը. շատրվանների ամբողջ երկայնքով բեմ է կառուցվելու, որտեղ ելույթ կունենան տարբեր խմբեր, կատարողներ: Իսկ երկու կողմում գտնվող տնակներում կլինի ավանդական տոնավաճառը:
Հեքիաթային միջավայր է լինելու