Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա դեղեր

Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա դեղեր
Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա դեղեր

Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա դեղեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) իրազեկում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում որոշ դեղատներում, ի թիվս ՀՀ-ում չգրանցված և առանց առողջապահության նախարարության կողմից ներուծման ժամանակ հավաստագրված դեղերի, հայտնաբերվել են նաև դեղեր (ինսուլինի որոշ տեսակներ և Դիաբետոն ՄՌ դեղահատեր), որոնք վաճառքի ենթակա չեն (տուփերը կնքված են «վաճառքի ենթակա չէ» կնիքով), գնված են պետության կողմից կենտրոնացված կարգով և նախատեսված են շաքարային ու ոչ շաքարային դիաբետով հիվանդներին անվճար հատկացնելու համար։

Տեսչական մարմինը կոչ է անում դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ նշված դեղերի ապօրինի ձեռք բերումից և իրացումից։ 

Միաժամանակ՝ դեղատներում դեղերի վրա «վաճառքի ենթակա չէ» կնիքի կամ նրա հետքերի առկայության դեպքում տեսչական մարմինը կոչ է անում զերծ մնալ դրանց ձեռք բերումից և կիրառումից, և օգտվել բջջային հեռախոսի «Tax Stamp» հավելվածով՝ դրանց առողջապահության նախարարության կողմից ներմուծված լինելը պարզելու նպատակով։

Նմանատիպ դեպքերին համապատասխան իրավական ընթացք տալու նպատակով խնդրում ենք դիմել Տեսչական մարմին, հասցե` Երևան 0047, Ա. Արմենակյան 129, Հեռ.` (374 10) 65-05-53, 65-46-95, էլ. փոստ` [email protected]»։