«Եթե խախտում է արել, թող պատասխանատվություն կրի». վարչապետի խոսնակը՝ Արա Բաբլոյանին

«Եթե խախտում է արել, թող պատասխանատվություն կրի». վարչապետի խոսնակը՝ Արա Բաբլոյանին
«Եթե խախտում է արել, թող պատասխանատվություն կրի». վարչապետի խոսնակը՝ Արա Բաբլոյանին

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի այն հայտարարությանը:

Բաբլոյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում է թույլ տվել, ուրեմն նույնկերպ ինքն աջակցել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա գա իշխանության:

«Ինքը համարում է, որ այնուամենայնիվ խախտո՞ւմ է թույլ տվել: Դե թող պատասխանատվություն կրի: Եթե ինքն ընդունում է, որ որևէ հարցում խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան պատասխանատվություն կրի՝ քաղաքական կամ իրավական»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: