Անտառաշենի ընտրություններում. հաղթել են միայն կանայք

Անտառաշենի ընտրություններում. հաղթել են միայն կանայք
Անտառաշենի ընտրություններում. հաղթել են միայն կանայք

«Սենսացիոն արդյունք՝ Անտառաշենի ընտրություններում. հաղթել են միայն կանայք»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` անդրադառնալով Անտառաշեն համայնքում անցկացված ավագանու ընտրություններին:

«6 թեկնածուների պայքարում հաղթել են բացառապես կանայք: Նրանք լարված պայքարում դուրս են մղել միակ տղամարդ թեկնածուին՝ զրկելով նրան ավագանու մանդատ ձեռք բերելու հնարավորությունից: Ինչպես գրել էինք, Անտառաշենի ավագանուն հատկացված 5 մանդատի համար մրցակցում էին 6 անկուսակցական թեկնածուներ: Պաշտոնական տվյալներով 280 բնակիչ եւ 183 ընտրող ունեցող Անտառաշենում քվեարկել է ընդամենը 62 ընտրող, այսինքն՝ գրանցվել է մոտ 30 տոկոս մասնակցություն: 14 քվե է ստացել առաջատար Լյուդմիլա Բիրյուկովան, 12 քվե՝ Զեյնար Զոհրանյանը, 10 քվե՝ Զաբել Առաքելյանը, 9 քվե՝ Սուսաննա Խառատյանը, 7 քվե՝ Աղունիկ Չոգինյանը, եւ ամենաքիչ՝ 6 քվե ստացել է Հրաչիկ Անանյանը»,-գրում է աղբյուրը: