Անցկացվել են սպա-իրավաբանների հավաքներ

Զորամիավորումներից մեկում հոկտեմբերի 19-20-ը անցկացվել են ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաքներ։

Քննարկվել են իրավական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը և զինծառայողների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։